Ս. Մեսրոպի տեսիլքը

Ս. Մեսրոպի տեսիլքը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ս. Մեսրոպի տեսիլքը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Վտարանդի (Արամ Չարըգ). Ս. Մեսրոպի տեսիլքը. - Կ. Պոլիս, 1913, տպարան «Արաքս»: Շապիկը սպիտակ ստվար ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին Ս. Մեսրոպի պատկերն է՝ բաց և մուգ դարչնագույն երանգներով, դարչնագույն տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի վերևի հատվածը, որի վրա, հավանաբար հեղինակի ընծայագիրն էր սև թանաքով, պատռված է, պահպանվել է միայն «Վտարանդիեն» ինքնագիրը: Կազմերեսները խունացած են, գիրքը՝ մասամբ մասնատված: Հեղինակ՝  Չարըգ, Արամ /Վտարանդի/ Էջ՝  8 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/240-2