Սա, իհարկե, կարող է զվարճալի դառնալ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Das kann ja heiter werden Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝բաղկացուցիչ ստվարաթուղթ, կողը սև գործվածք: Մուգ կապույտ կազմի ներքևում և կողին սպիտակով գրված են գրքի տվյալները: Գիրքն ունի սուպերշապիկ, կազմն ու սուպերշապիկը ամբողջությամբ ձևավորված են ծաղրանկարներով: Սուպերշապիկին սևով գրված են գրքի տվյալները, իսկ դեպի ներս ծալվող մասերում զետեղված են գրքի մասին համառոտ տվյալներ: Ֆորզացը՝ սպիտակավուն, դատարկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները և հրատարակչության խորհրդանշանը: Տեքստն ուղեկցվում է ծաղրանկարներով: Հեղինակ՝  Բերնհարդ Ֆրից Էջ՝  169 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բեռլին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Չափս՝  12,5x20,5 Նկարիչ-Ձևավորող՝  Պ. Դիտրիխ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8203