‹‹Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներ››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են Սարդարապատի ճակատամարտի մի խումբ մասնակիցներ Սարդարապատի ճակատամարտի 50-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ: Մասնակիցները յոթն են, որոնք կիսաշրջան կազմած նստած են բեմի վրա: Նրանք քաղաքացիական հագուստով են: Ձախից՝ Սարիբեկ Սարդարյան, Գրիգոր Շիրինյան, Մանասեր Մանասերյան, Մարտին Մարտիրոսյան, 5-րդ մասնակիցը հայտնի չէ, 6-րդը՝ Հակոբ Սիմոնյանն է, 7-րդը՝ Գրիգոր Մարգարյանը: Մասնակիցներից երկուսը կրում են շքանշաններ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  24 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. Բարձրություն (սմ)՝  18.2 Նվիրատու՝  Մարտին Եփրեմի Մարտիրոսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4055/8 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-217