Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Բնօրինակի անվանում՝  Սափոր Թանգարան՝  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, սև, միականթ, գնդաձև իրանով, շուրթը դուրս թեքված, շուրթից սկսվող կանթն ունի 1 խորադիր ակոս՝ տակին ուռոցիկ կոճակ: Վզի վրա ունի ակոսագծեր, վզի տակ 1 բարձրադիր գոտի, իրանի վերին մասը զարդարված է բարձրադիր, մեջ ալիքաձև ժապավենների 4 կամարաձև գծերով, որոնց մեջ փայլանախշով կատարված են ճառագայթաձև գծեր: Սրանց միջև տարածությունները լցված են փայլանախշ ցանցկեն զարդով: Իրանի լայնացող մասով անցնում է թույլ բարձրադիր գոտի: Ք.ա 12-9-րդ դդ: Բարձրություն (սմ)՝  32:34 Նյութը՝  Կավ Վարպետ՝  Անհայտ Հայտնաբերման վայրը՝  Ժդանով Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԼՓԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  81-11 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆԳ 79-11