Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, գորշ, մասամբ սև, թեթևակի ուռուցիկ հատակով, դեպի վեր լայնացող իրանով, կլորացող ուսով, ոչ երկար վզով, փռված, կլորացող շուրթով: Իրանի վերին մասը և ուսը զարդարված է բազմաշարք ակոսագծերով: Ամբողջական, շուրթը վերականգնված: Տրամագիծ (սմ)՝  Հ.տր.- 8,5, իր. տր.- 25, բ.տր.- 11,5 Բարձրություն (սմ)՝  24 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս դամբարան 6 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 15-14 դար Հայտնաբերման ժամանակը՝  1989թ հետախուզական պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  416 Բաժնեհաշվառանիշ՝  156/18