Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Բնօրինակի անվանում՝  Սափոր պատվանդանով, գավաթով Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սև, անգոբապատ կարմրի հետքերով, փայլով երկկոն իրանը ունի կլորավուն փոքրիկ հատակ, իսկ մեջտեղում դեպի վեր՝ զուգահեռ երեք շրջագծերն են, կարճ ու նեղ վզի տակ երկու շրջագծերն են, որոնց հարում են կետանախշով արված եղևնակերպ սուրանկյունները: Վզի տակ գավաթի շրջանաձև ելուստով պատվանդանն է: Սափորը հագնում է լայնացած բերանով նստուկին, որի իրանը մեջտեղում զգալի ներճկված է, իսկ հատակի մասում գլանաձև է: Նստուկը սնամեջ է:Գավաթը երկկոն ձև ունի, լայն շրթով ու փոքր հատակով: Իրանին անվարժ ակոսագիծն է: Կան սևի, կարմրի փայլուն հետքեր: Ամբողջական,վերականգնված: Հանձնել է հնագետ Ա.Փիլիպոսյանը: Տրամագիծ (սմ)՝  Սափոր՝ բեր 13.5 հատ՝ 9 Գավաթ՝ բեր 6 հատ՝ 3.5 Պատվանդան՝ բեր 23.5 հատ՝ 22 Բարձրություն (սմ)՝  Սափոր՝ 26 Գավաթ՝ 4 Պատվանդան՝ 27 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  գ.Նորատուս, անհայտ դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա 17-16-րդ դդ Հայտնաբերման ժամանակը՝  2003 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3735 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 576