Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր,1 կանթով, մուգ դարչնագույն, մրապատ: Հատակը հարթ, կլորավուն, իրանը գնդաձև, վիզը ներճկված, շուրթը ընդգծված, կլորավուն, դուրս թեքված, շուրթից մինչև իրանի վերին մասը իջնում է աղեղնաձև, սանդղա -կավոր կանթը: Իրանի կենտրոնում անցնում են բազմաշարք, անհավասար ակոսագծեր, որից ներքև, մինչև հատակը իջնում են փայլանախշով արված ուղղահայաց գծեր: Իրանի և վզի միացման տեղում արված են 2 նեղ խորադիր ակոսագոտիներ:Դրանից ներքև զարդարված է գագաթները վեր ուղղված եռանկյուններով, որը լցված է ուղղհայաց փայլանախշ գծերով: Եռանկյունների արանքում արված են փայլանախշով ուղղահայաց ալիքանախ շեր: Ամբողջական, ճաքած: Տրամագիծ (սմ)՝  Հ.տր.- 8,5, բ.տր.- 8,7, իր.տր.-24 Բարձրություն (սմ)՝  28 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս դամբարան 21 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 7 դար Հայտնաբերման ժամանակը՝  1991թ սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  416 Բաժնեհաշվառանիշ՝  156/435