Սեղանիկ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հացկերույթի և նստելու կահույք Տեսակ/ժանր՝  Սեղան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սեղանիկ բանաստեղծի հյուրասենյակի կահույքի հավաքածուից, հղկված, կարմրափայտի նմանությամբ: Վերևի տախտակն քառանկյուն է, զարդարված է փորագիր զարդանախշերով՝ թեթև եզրազարդի նմանությամբ: Ոտքերը և հենակները կլոր ճկված փայտից: Ոտքերը ներքևի մասում ավելի բարակ են և առաջ թեքված: Հենակները կրկնակի են: Ներքևի հենակները զույգով են՝ բարակ, կլոր, ծայրերը վերև և ներքև ճկված ձողեր: Վերևի հենակը մեկ ձող է՝ դեպի ներքև ճկված ծայրերով, իսկ մեջտեղում մեկական փոքրիկ հովհարիկ՝ յուրաքանչյուր կողմից հենված վերևի տախտակին: Ցուցադրվում է հյուրասենյակում: Ձեռք է բերված բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 96, 25/XII-1963 թ.: Լայնություն (սմ)՝  տախտակի` 38,5 Երկարություն (սմ)՝  տախտակի` 38,5 Բարձրություն (սմ)՝  70,5 Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  475/8 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 506