Սեպագիր արձանագրություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Վիմագիր և նմանատիպ այլ արձանագրություններ Տեսակ/ժանր՝  Սեպագիր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սեպագիր արձանագրութուն Արգիշտի Մենուայի որդու Էրեբունի ամրոցի կառուցման մասին, 10 տողից, բացակայում է թագավորի տիտղոսը՝ . « Խալդի աստծուն, տիրոջս, Արգիշտին,Մենուայի որդին կառուցեց ամրոց, անվանեց քաղաք Էրեբունի: Բիայնիլի երկրին՝ հզորություն, թշնամի երկրին հնազանդություն ( ? ) : Արգիշտին ասում է հողը եղել է ամայի, ձեռնարկեցի այստեղ սխրագործություններ: Արգիշտին թագավոր է հզոր ....»: Թերի Հայտնաբերման վայրը՝  Արին բերդի միջնաբերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Նյութը՝  Բազալտ Լայնություն (սմ)՝  Պահպ. մասի փորագրված լայն.- 34 Երկարություն (սմ)՝  Պահպ. մասի փորագրված երկ. -- 45,5 Բարձրություն (սմ)՝  Տողի բարձ.- 3 Հայտնաբերման ժամանակը՝  1968թ. սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  2 Բաժնեհաշվառանիշ՝  2/1