Սիրահարված կինտո

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ֆորմատը՝ ուղղանկյունաձև Կոլորիտը՝ կապտականաչ 1-ին պլանում նավակ է՝ մեջը կինտոներ: Նրանցից մեկը ցանցը գետն է ձգել, մյուսները երգում են: Սիրահարված կինտոն պարում է: 2-րդ պլանում բարձրության վրա գտնվող քաղաքի համայնապատկերն է և եկեղեցին: Հեռվում կապույտ հորիզոնն է: Կտավի ներքևի աջ կողմում հեղինակի ազգանունն է, իսկ կենտրոնում գրված է «Влюбленный кинто»: Առանց շրջանակի է: Հեղինակ՝  Սարգսյան Սեյրան Թելմանի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Լայնություն (սմ)՝  110 Բարձրություն (սմ)՝  70 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  9979 Հիմնական հաշվառանիշ՝  9979