Սիրո հովիտը

Սիրո հովիտը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սիրոյ հովիտը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արշակ Աթաեան. Սիրոյ հովիտը. Թիֆլիզի Հրատարակչ. Ընկերութիւն. N14. - Թիֆլիզ, 1904, տպ. Մ. Վարդանեանի: Շապիկը բաց կանաչավուն՝ մոխրագույն երանգով, բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 16-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնիքը: Որոշ էջերին կան մատիտով արված նշումներ, որոնց պատկանելիությունն անհայտ է: Կազմերեները խունացած և պոկված են: Հեղինակ՝  Աթայան Ա. Էջ՝  16 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/149