Սկահակ-ջրհոս

Սկահակ-ջրհոս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Ջրաման Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Դեկորատիվ սկահակ-ջրհոս` խեցե սկահակը պատված է մուգ կապույտ ջնարակով: Իրանը գլանաձև, դեպի վերև նեղացող, վզիկը նույնպես գլանաձև է: Վզիկը իրանին միանում է բռնակով, իսկ մյուս կողմից ուղիղ խողովակաձև ծորակ է: Սկահակը հենված է երեք փոքրիկ ոտիկների վրա: Ձեռք է բերված բանաստեղծի ընտանիքից` 100 ռուբլով: Ակտ N 233 30/03-1986 թ.: Ցուցադրվում է Նվարդ Թումանյանի սենյակում Նյութը՝  Խեցի, ջնարակ Տրամագիծ (սմ)՝  իրանը` 8, վզիկը` 3 Բարձրություն (սմ)՝  19,5 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1065 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 2679