Սնդուկ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պահելու կահույք Տեսակ/ժանր՝  Սնդուկ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սնդուկ, դեպի վերև բացվող մի փոքր գոգավորություն ունեցող կափարիչով: Կափարիչը պատրաստաված է առանձին փայտե կտորներից /երկարությամբ/: Սնդուկի կափարիչի ճակատային մասում, ուղիղ կենտրոնում ամրացված է երկաթե փականը, որը ամրանում է սնդուկի ճակատային մասի վերևում ամրացված փականի մյուս մասին, որի վրա կա անցք՝ կողպեքով փակելու համար: Ամբողջ սնդուկը հավաքված է լայն փայտի կտորներով, հենվում է 4 կարճ ոտքերի վրա: Սնդուկի ներսը բաժանված է 2 մասի: Սնդուկը ներկով նախշապատված է, իսկ կափարիչի վրա , մի տեղում այրվածի կամ վնասվածի հետք կա: Վարպետ՝  Անհայտ Նյութը՝  Փայտ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դդ. Չափս՝  99 x 54 x 61սմ Նվիրատու՝  Ս.Գրիգորյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1619 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 354