«Սովետական արվեստ» N 9

«Սովետական արվեստ» N 9

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին Սեդրակ Աառաքելյանի «Գարունը Երեւանում» աշխատանքի վերատպությունն է: «Գրքերի աշխարհում» բաժնում Ս. Աղաբաբյանի «Թատերական պատումներ» փոքրածավալ հոդվածն է, ուր հեղինակն անդրադառնում է Գ. Բեսի «Թատերական նովելներ» պատումներին: Նովելների հերոսները արվեստի, գրականության դեմքեր են: «Սիրո բացատրություն» նովելի հերոսը ե. Չարենցն է: Ֆոլկլորային, ֆանտաստիկական, իրական փաստերից Բեսը հյուսում է սյուժեներ, որոնց մեջ «բնորդները» երեւում են իրենց հոգեկան աշխարհի ու բնավորության դոմինանտ գծերով: Չարենցին նվիրված պատումը իրական փաստերի հիման վրա է, ուր բանաստեղծը երեւում է իր իմաստուն կեցվածքով: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1927 331 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4748