«Սովետական արվեստ» N12

«Սովետական արվեստ» N12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց կանաչ կազմով ամսագիր: 20-րդ էջում Ռուբեն Զարյանի «Երկու առարկություն կամ մի չմարող բանավեճի առիթով» գրախոսությունն է: Խոսքը վերաբերում է հայ թատերական աշխարհում սկիզբ առած բանավեճի: Նշվում է, որ արվեստի ոճը ժամանակի հետ կապված հասկացություն է: Ժամանակի ոգին գտնում է իր ռեալիստական արտացոլումը: Հեղինակը խոսում է իրար հաջորդող գրական երեւույթների , այդ թվում Չարենցի ստեղծագործական ուղղվածության մասին: Չարենցն ունեցել է Տերյանական շրջան, ապա ծառացել նրա դեմ: Փորձել է հաղթահարել իր մեջ նստած Տերյանին: «Նորանալու» համար նախ պետք է ձերբազատվել հնից, որն իր ժամանակին նոր է եղել: Նույնը կատարվում է թատերական աշխարհում: Պետք է կռահել ժամանակի պահանջը: Ավանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  64 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 Չափս՝  25,5 x 21 սմ Տպարան՝  ՀՍՍՀ մին. սովետի հրատարակչութ.-ի պոլիգրաֆիայի Գլխ. վարչության համար մեկ տպ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1308 484 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5447