«Սովետական գրականություն» N 10

«Սովետական գրականություն» N 10

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին Գ. Ավագյանի «Չի մոռացվի» աշխատանքի վերատպությունն է: «Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակը» բաժնում Դավիթ Գասպարյանի «Դասական արվեստի ճանապարհով» հոդվածն է, /էջ 123/ ուր հեղինակը խոսում է Ե. Չարենցի՝ 1925-1930 թթ. ստեղծագործություններում կառուցվածքային եւ գաղափարական շրջադարձերի մասին: Նշում է, որ Չարենցը հակադրվում էր սխեմատիզմին՝ որպես գրական ստեղծագործական կառույց: Բանավեճերում հաղթում է Չարենցը եւ հռչակվում «Մեր նոր պոեզիայի փաստական առաջնորդ»: Այդ շրջանակում փոխվում է Չարենցի տաղաչափական ըմբռնումը, որը նկատվում է «Պոեմ հերոսականից» մինչեւ «Էպիքական լուսաբաց» երկերում: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1946 339 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4798