«Սովետական գրականություն» N 12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ կանաչի համադրությամբ կազմով: «Գրքերի տեսութություն» բաժնում «Բանաստեղծն» իր նամակներում» հոդվածն է, ուր հեղինակը նշում է, որ ոչ մի բանում այնպես անմիջապես չի երեւում արվեստագետի անձնավորությունը, բանականությունը, ինչպես նամակների մեջ: Արշակ Չոպանյանի մի նամակից իմանում ենք, որ Դ. Վարուժանը մտադրվել էր գրել Աբովյանի մասին ստեղծագործություն: Ծրագիրը չի իրագործվում: Քառորդ դար անց հայ գրականության մեջ իրականանում է ծրագիրը՝ հանձինս Ե. Չարենցի: Բանաստեղծը գրում է «Դեպի լյառը Մասիս» պոեմը՝ ողբերգական եւ հերոսական մի վիպերգ, իրոք «հոգեբանական կտոր մը» Աբովյանի կյանքից, ինչպես Վարուժանն էր ծրագրել /էջ 137/: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1274 402 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5365