«Սովետական գրականություն» N 12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ կազմին ժամացույցով եւ դրոշակով կառույցի պատկերն է /Հանրապետության հրապարակ/: «Գրքերի տեսություն» բաժնում Հենրիկ Թումանյանի «Երկու հուշարձան» հոդվածն է /էջ 161/: Հեղինակն անդրադառնում է 2 գրքի՝ 2 անձեռակերտ հուշարձանների, որոնք պատկերում են մայիսյան ապստամբության առանձին դրվագները: Հետագա տարիներին նույն թեմայով ստեղծագործել են հայ գրողներ, այդ թվում Ե. Չարենցը: Ժողովածուն բացվում է Չարենցի ստեղծագործություններով: Նա, որ անձամբ մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իրեն հատուկ տեմպերամենտով ստեղծել է «Զրահապատ Վարդան զորավար» պոեմը: Մայիսյան ապստամբության հերոս Լիպարիտ Մխչյանը Չարենցի մանկության ընկերն է եղել: Նրա հրամանտարությամբ բանստեղծը կռվել է դաշնակների դեմ: Մխչյանի հերոսական մահը պատկերված է Չարենցի «Իմ ընկեր Լիպոն» բալլադում: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1961 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1270 379 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5342