«Սովետական գրականություն» N 12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ կանաչի համադրությամբ կազմով: «Հայաստանի քուրդ գրողները» բաժնում /էջ 102/ նշվում է, որ Միքայել Ռաշիդը թարգմանել է Չարենցի «Լենինն ու Ալին» պոեմը եւ այլ գործեր: 110-րդ էջում Կարլենե Զազանիի «Մի էջ հայ եւ քուրդ-ժողովուրդների բարեկամության պատմությունից» հոդվածն է: Նշվում է, որ քրդական գեղարվեստական թարգմանական գրականությունը սկզբնավորվել է Ե.Չարենցի եւ այլ հայ գրողների թարգմանությամբ: 118-րդ էջում Ս. Արզումանյանի «Իշխող պոեզիան է» հոդվածն է, ուր հեղինակն անդրադառնում է նորարարության եւ ավանդների փոխհարաբերության հարցին եւ օրինակ բերում Էդ. Ջրբաշյանի հետազոտությունը՝ Թումանյանի եւ Չարենցի պոետական ժառանգության քննության վերաբերյալ: «Թերթելով գրական հանդեսները» բաժնում /էջ 147/ նշվում է, որ «Դրուժբա նարոդով» ամսագրի նոյեմբերյան համարում տպագրված է Լ. Արությունովի «Չարենցի վերջին ինտերվյուն» հաղորդումը: 115-րդ էջում Գ. Մահարու «Անավարտ պատասխաններ» հոդվածն է, ուր խոսվում է Չարենցի՝ հայրենիի գրականության անդաստան «վերադառնալու» մասին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1273 397 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5360