«Սովետական գրականություն» N 3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կանաչի եւ սպիտակի համադրությամբ կազմին ամսագրի անվանումն է սեւ տպատառերով: «Գրական - գեղարվեստական» բաժնում Ս. Սարգսյանի «Նիրյան բարդի» դրաման է՝ չորս գործողությամբ: «Գործող անձեր» ցուցակում նշված է «Չարենց Եղիշե» անունը /էջ 30/: «Տեսական - քննադատական» բաժնում Ռ.Կարապետյանի «Գրականության ազգային բնույթի մասին» գրախոսությունն է, ուր հեղինակն անդրադառնում է հայ ժողովրդի ազգային կյանքին առնչվող խնդիրների արտացոլմանը հայ գրականության մեջ: Նա նշում է, որ չնայած Ե.Չարենցի «Լենինն ու Ալին» պոեմն արտահայտում է թուրք աշխատավորության հույզերը, բայց եւ այնպես այդ պոեմը առաջին հերթին հայկական - ազգային պոեմ է ոչ միայն հայերեն լինելու իմաստով, որ կարող էր ունենալ Չարենցը եւ որպես անհատ բաանաստեղծ եւ որպես հայ պոետ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1267 369 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5332