«Սովետական գրականություն» N 3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ կանաչի համադրությամբ կազմով: «Քննադատի ամբիոն» բաժնում Կ. Դալլաքյանի «Գրականությունը» «Յառաջի» եւ «Յառաջ գրական»-ի էջերում» հոդվածն է: Խոսքը գնում է Բեյրույթի «Մեր նշանաբանն է Յառաջ» շաբաթաթերթի գործունեության մասին: Խմբագրությունը պահանջում է «ապրել ժողովրդի «այսօրը» եւ այսօրվա մեջ տեսնել «նորը»: Այսպիսի պահանջ է առաջադրում մի բանաստեղծ չարենցյան ոգով, չարենյան չափով գրված իր երկի մեջ, որի առաջին տողն առնված է Չարենցի «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր...» բանաստեղծությունից: /էջ 128/: «Սփյուռքահայ գրական մամուլ» բաժնում նշվում է /էջ 159/, որ «Անդաստան» հանդեսում տպագրվում են Չարենցի եւ այլոց գործերը ֆրանսերեն. ընդ որում Չարենցի «Կարմիր սոնետ»-ը՝ երկու անգամ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1273 392 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5355