«Սովետական գրականություն» N 9

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ կանաչի համադրությամբ կազմով: «Մեր հարցաթերթիկը» խորագրի ներքո Հմայակ Սիրասի «Ո՞րն է բնորոշը» հոդվածն է, ուր հեղինակն անդրադառնում է գրականությանը բնորոշ գներին /վերջին տասնամյակի/: Խոսում է նորի ու նորարարության մասին /էջ 112/: Չարենցի նման ճշմարիտ տաղանդը 20-ական թթ. սկսեց «նոր» ձեւով գրել, բայց այդպես չի կարող արտահայտել այն, ինչ կա իր հուզական աշխարհում : Նա ստեղծեց «լենինյան շարքի» պոեմներն ու բալլադները, խոհական երկերը: Նա այնպիսի տաղաչափությամբ, գրական այնպիսի ձեւերով հանդես եկավ, որոնք բացասականորեն որակեցին իբրեւ շարականի ձեւ, իբրեւ «հին» ձեւ: Բայց Չարենցը մեծ էր հենց նրանով, որ նա ամեն տեսակ նորի առջեւ գլուխ չէր խոնարհում: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1274 401 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5364