«Սովետական գրականություն» N11

«Սովետական գրականություն» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վարդագույնի ու սպիտակի համադրությամբ կազմով ամսագիր: «Դեպի սովետահայ գրողների IV համագումարը» բաժնում Վ.Մնացականյանի «Արդիականության լույսի տակ» հոդվածն է, (էջ 149): Հեղինակը արդիականություն ասելով հասկանում է պատմականորեն կոնկրետ մի ժամանակահատված, երբ մարդիկ ապրում ու ստեղծագործում են, պայքարում են որոշակի իդեալների համար: Ասում են, թե արդի հայ պոեզիան զուրկ է մեծ բովանդակությունից ու գեղարվեստականությունից, քանզի Չարենցի պես բանաստեղծ չունենք: Նույն տրամադրությամբ մեկը կարող է 20-ականներին ասել, թե Թումանյանից հետո բարձարվեստ պոեզիա չկա: Յուրաքանչյուր գրող մեծ է իր դարաշրջանի համար, անկրկնելի է այնքանով, որքանով կարողացել է դառնալ իր ժամանակի ոգու արտահայտիչը: Եթե ինչ-որ հրաշքով 2 միանման Չարենց ունենայինք, մեկն անպայման ավելորդ կլիներ: Արդի պոեզիան իր մեջ ամբարել է այն լավը, որ ստեղծել են Չարենցն ու նման մեծություններ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1267 118 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2515