«Սովետական գրականություն» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ վարդագույնի համադրությամբ կազմով ամսագիր: «Դարերի խորքից» բաժնում «Հայ գրականությունը Չեխոսլովակիայում» փոքրածավալ հոդվածն է: Գրախոսությունը Պրագայում հրատարակված (1963) «ասիայի եւ Աֆրիկայիգրականության պատմություն» գրքից է: Հայ գրականության մասին գրել է չեխ գրականագետ Լյուդմիլա Մոտալովան: 70 էջանոց հոդվածում հայագետ Մոտոլովան խոսում է հայ ժողովրդական էպոսի, առասպելների, պատմիչների, Նարեկացու, Շնորհալու, Գոշի եւ միջնադարյան տաղերգուների մասին: «Սովետահայ նոր գրականություն» գլուխն սկսվում է Ե.Չարենցով: Կենսագրականից հետո վերլուծում է բանաստեղծի առանձին գործերը եւ թարգմանաբար բերում հատվածներ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1273 137 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2534