«Սովետական գրականություն» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ աղյուսագույնի համադրությամբ կազմով, կազմին դրոշակների պատկեր: Ամասագիրը նվիրվում է Հոկտեմբերյան հեղափոխության 40-ամյակին: «Տնտեսական -քննադատական» բաժնում Սուրեն Աղաբաբյանի գրախոսությունն է՝ «Հոկտեմբերը եւ հայ գրականությունը»(110-րդ էջ): Հոդվածագիրը նշում է հեղափոխական ազատագրական մեծ դերը հայ բազմաչարչար ժողովրդի կյանքում: Մեջբերում է հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներին, ովքեր պատմության ահեղ ժամին ժողովրդի հետ էին: Առանձնահատուկ ներկայացնում է Չարենցի դերը, ով առաջ քաշեց երգի եւ հեղափոխության զուգակցման պատմական խնդիրը: Հեղինակը անդրադառնում է նաեւ 1920-ական թթ արձակի ստեղծմանը, առանձնացնելով Չարենցի «Երկիր Նաիրի»-ն: Հայ գրականության մեջ նոր բեկում ստեղծելու հարցը խոր է զգում Չարենցը: Ժամանակաշրջանի գրական մանիֆեստը դառնում է նրա «Էպիկական լուսաբաց»-ը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1039 47 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2228