«Սովետական գրականություն» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կապույտի եւ սպիտակի համադրությամբ կազմով ամսագիր: «Գրականություն» բաժնում Լ.Գարդիշյանի եւ Վլ.Գրիգորյանի «Պուշկինի բանաստեղծությունները հայերեն» գրախոսությունն է (էջ 169): Պուշկինի երկերի հնգահատորյակից հեղինակները առանձնացնում են I հատորը, որն ընդգրկում է հեղինակի ստեղծագործական կյանքի ամբողջ ժամանակաշրջանը: Շատ հայ թարգմանիչներից նրանք անդրադառնում են Չարենցի՝ պուշկինյան թարգմանություններին: Չարենցը կարողացել է որսալ բանաստեղծի գործի ներքին լիրիկականությունը, վերըստեղծել է պատկերները՝ արտահայտչական միջոցների հմուտ ընտրության միջոցով: Պուշկինի «Աշխատանք» բանաստեղծության Չարենցյան թարգմանության եզրափակիչ տողերը առանձնահատուկ ուժով ընդգծում են պոետի թափած աշխատանքի նշանակությունն ու ծանրությունը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1267 115 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2512