«Սովետական գրականություն» N7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դեղնա-կրեմագույն կազմով ամսագիր: «Գրախոսություն» բաժնում Ս.Արզումանյանի «սովետահայ պոեմի պատմությունն ու տեսությունը» գրախոսությունն է: հեղինակն անդրադառնում է գրականագետ Էդ.Ջրբաշյանի «Պոեմի ժանրը արվեստահայ գրականության մեջ» մենագրությանը: Հատկանշական են Չարենցի պոեմներին վերաբերող հատվածները: Ջրբաշյանը նշում է, որ Չարենցը մեր պոեզիան հարստացրել է գեղարվեստական նոր ձեւերով ու միջոցներով, մշակել պոեմի բազմաթիվ տեսակներ՝ սատիրական («Խմբապետ Շավարշը»), լիրիկական («Սոմա»), էպիկական («Ամբոխները խելագարված»), դրամատիկական («Կապկազ թամաշա»...), որի մեջ ներդաշնակված են էպիկական խոր ընդգրկումը եւ լիրիկական հույզը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1265 112 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2509