«Սովետական գրականություն եւ արվեստ» N4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմով ամսագիր: 4-րդ էջին Ս.Վասիլի «Լենինը հայ ժողովրդի սրտումն է» հոդվածն է: Հեղինակը նշում է, որ հեղափոխության մեծ առաջնորդը դարձավ նաեւ հայ ժողովրդի ազգային հերոսը, մեր պոետների, արձակագիրների, գուսանների բանաստեղծությունների, զրույցների սիրելի հերոսը:Մարդ, որ կերտված է ժողովրդի արյունից, հույզերից ու ձգտումներից: Ըստ Չարենցի՝ Լենինը, նույնանում է դասակարգի ու ժողովրդի հետ, որովհետեւ դասակարգն է կերտել նրան: Հոդվածագիրը մեջբերում է Չարենցի՝ Լենինին նվիրված բանաստեղծության վեց տող: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1264 106 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2503