«Սովետական գրականություն» համար 9

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  «Սովետական գրականություն» համար 9 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գլխ.խմբագիր Գ. Մ. Բորյան, խմբ.տեղակալ` Ստ. Կուրտիկյան: բաց կապույտ եվ սպիտակ գույների համադրությամբ կազմին եվ կողին սեվ գույնի տառեր են եվ հորիզոնական գիծ: Շապիկը ներսում` վերեվում`«Եղիշե Չարենցի տուն-թանգարանին նվիրում եմ սիրով` Հայկ Դանղյան, վաստակավոր ուսուցիչ 5.10.77թ».մանուշակագույն թանաքով ընծայագիրն է:: 26-27էջերին Ա. Միկոյանի, Ա.Մյասնիկյանի, Լ.Արագոնի, Մ. Բակունցի,Մ.Աբեղյանի, Մ.Շահիյնանի կարծիքներն են Ե. Չարենցի մասին: 28-29 էջերին Ե. Չարենցի ասույթներն են գրականության մասին: 124-171 էջերին Գ.Սարյանի «Մեծ երգիչը», Գ. Մահարու «Չարենց-Նամե», Հռ. Պողոսյանի «Վերհուշ», Արաքսի «Հավերժ կենդանի Չարենցը», Հմ. Սիրասի «Չարենց մարդը, Չարենց ստեղծագործողը», Վ. Նորենցի «Ե. Չարենցի հետ», Ս. Հարությունյանի «Խոհեր եվ հուշեր», Բ. Կարապետյանի «Չարենցին», Հ. Բագրատյանի «Անմոռանալի հանդիպումներ» հուշերը, բանաստեղծություններն ու հոդվածներն են Չարենցի մասին: Տեսական-քննադատական բաժնում Էդ.. Ջրբաշյանի «Չարենցը եվ Թումանյանը», Ա. Գրիգորյանի « Չարենցի հետ վաղ շրջանի լիրիկան» խորագրով հոդվածներն են: Անվանաթերթի վերեվում` աջ կողմում, ՉՏԹ կնիքն է: Էջ՝  202 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957 Չափս՝  26սմ x 17սմ Տպարան՝  ՀՍՍՌ կուլտ. մին. գլխ. հրատ.երկ. տպ.Երևան, Կնունյանցի 8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1037 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6082