Սուր՝ պատյանով

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Սուր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկմետաղ, փայտե պատյանով: Շեղբը՝ երկաթե, կտրվածքում՝ ռոմբաձև, բռնակի առանցքը՝ երկաթե, քառակող (ունեցել է փայտե բռնակ)՝ ամրացված երկաթե օղակներով: Սրի վերին մասը ունի բրոնզե ձուլածո, պայտաձև պահունակ, որի ծայրերն ավարտվում են ձիու գլխի քանդակով: Պատյանը փայտից է, զարդարված՝ բրոնզե կիսագնդաձև գլուխ ունեցող գամիկներով: Գնդիկները խփված են պատյանի երկարությամբ, հավասարաչափ հեռավորությամբ: Լայնություն (սմ)՝  լայնքը՝ 5.2 Երկարություն (սմ)՝  շուրջ 50-60 Նյութը՝  բրոնզ, երկաթ, փայտ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ, N 17 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VIII-VI դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան, Ա. Քալանթարյան Հայտնաբերման ժամանակը՝  1962թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/58 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46