ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի դիպլոմ՝ տրված Ա.Խաչատրյանին 1943 թվականին (որը հետագայում վերանվանվել է Պետական մրցանակ) «Գայանե» բալետի երաժշտության համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Գրքույկ/շքանշանի, մեդալի/ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի դիպլոմը N0963 տրված է առաջին կարգի մեդալի N1948 հետ Ա.Խաչատրյանին 1943 թվականի «Գայանե» բալետի երաժշտության համար: Մրցանակը կոչվել է Ստալինյան, 1962 թվականի մայիսի 16-ին վերանվանվել է Պետական: Ստորագրված է ՍՍՀՄ Մինիստրների Խորհրդի արվեստի և գրականության բնագավառի Լենինյան և Պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ Ն.Տիխոնովի և քարտուղար Ի.Վասիլևի կողմից: Դիպլոմի վրա կոմիտեի կնիքն է: Շագանակագույն դերմատինից կազմի մեջ է, որի վրա գրված է. «ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի դիպլոմ»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  16 մայիսի, 1962 Նյութը՝  թուղթ, դերմատին Չափս՝  16,6 x 11,8 սմ թերթ՝  2 Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  378/1 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 164/1