Ստալին. մանկություն և պատանեկություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, ամբողջական, եզրով, գազարագույն արհեստական կաշի: Առջեւի կազմին դաջված է ուղղանկյունաձեւ շրջանակ, որի անկյունները նախշազարդ են: Դրա մեջ ոսկեգույն գլխատառերով գրքի անվանումն է, շրջանակի վերեւում՝ հեղինակի անունը: Կողին նույնպես հեղինակի անունն է: Ֆորզացը դատարկ է: Բացված անվանաթերթին սեւով ու գազարագույնով գրքի տվյալներն են՝ վրացերեն եւ հայերեն: Նախանվանաթերթին կա ընծայագիր: Հեղինակ՝  Գ. Լեոնիձե Էջ՝  161 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952թ. Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3367