Սրճաղաց

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սուրճի պարագաներ Տեսակ/ժանր՝  Սրճաղաց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կլոր հատակով, գլանաձև իրանով, գմբեթաձև կափարիչով, երկմաս: Իրանը՝ հարդարված՝ ոլորահյուս զարդանախշերով և շրջագծերով: Կափարիչին և հատակին՝ շրջագծեր: Առանցքն իրանին ամրացված է երեք գամով: Կափարիչի կենտրոնում՝ անցք, որով միացել է քառակող առանցքին: Ունի քառակող, ձևավոր, ծալվող, տանձաձև բռնակով պտտաթև՝ քառակուսի անցքով: Իրանի կենտրոնում չորս դրոշմակնիք, որոնցից մեկի վրա ընթերցվում է՝ «ՄԵԼՔՈՆ», մյուսի վրա «MELKON»: Դրոշմակնիքների մոտ արձանագրված է «4» թվանշանը և լատինատառ «GALANT» բառը: Տրամագիծ (սմ)՝  հատակը՝ 5 Բարձրություն (սմ)՝  29 Նյութը՝  լատուն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անատոլիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8228/38 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-805