Սրվակակալ՝ սրվակով

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սրվակակալ՝ սրվակով- սրվակակալի մակերեսը զարդանախշված է պարսկական մանրանկարչությանը բնորոշ զարդապատկերներով: Սրվակակալի մեջ դրված է ապակե սրվակ, որի պարանոցը ելուստավոր երեք գոտիներով է, բերանը՝ նեղ, կլոր: Սրվակակալի հատակի կենտրոնում, դրսի կողմից, դրոշմված է պարսկերեն գրություն՝ Իսպահան: Իրը պատկանել է իրանահայ տիկին Լօժեն Գարիքյանին, որը բնակվում է ԱՄՆ-ում: Հարսանեկան նվեր է քավորից՝ Բերկրունի Պետրոսյանից (1947 թ.): Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  արծաթ, ապակի Չափս՝  սրվակակալ՝ 15 x 5,5 x 3,5 սմ, սրվակ՝ 9,2 x 5,7 x 3,7 սմ Քաշ (գր)՝  105,37 գ Նվիրատու՝  Լօժեն Գարիքյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16769