Սևանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Բնօրինակի անվանում՝  Հին Գորիսի ընդհանուր տեսարան. տեսարան հյուսիս-արևմուտքից Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատկերված է հին Գորիսի տեսարանը հյուսիս-արևմուտքից: Նկարի առաջին պլանում գետի ափին կանգնած երկու տղամարդու ֆիգուր է, նրանցից մեկը զինվորական հագուստ է կրում, իսկ մյուսը`լայնեզր գլխարկ և կոստյում: Նրանց կողքին շրջազգեստ հագած կին է պատկերված: Երկրորդ պլանում անմշակ քարի շարվածքով տներ են, որոնց մի մասն ամբողջովին է երևում, իսկ մյուս մասի միայն տանիքներն ու պատշգամբները:Նկարի ձախ կողմում երկհարկանի տուն է պատկերված, որի ճակատային պատին լուսամուտ կա, իսկ հարակից շինության հետ կապվում է կամարով, որի վերին մասում փայտե սյուներով բաց պատշգամբ է պատկերված:Նկարի երրորդ պլանում ժայռերի սրածայր գագաթներն են:Նկարի ներքևի աջ անկյունում ռուսերեն լեզվով գրված է.Гурос, г. Горис Հեղինակ՝  Գուրոս /Գուրգեն Պարոնյան -Հովսեփյան/ Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք. Գորիս Չափս՝  18 x 24սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 817 Բաժնեհաշվառանիշ՝  Ա. սև 44/1