Վարագույր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վարագույրը կարված է նուրբ սպիտակ բամբակյա կտորից, ուղղանկյունաձև է: Երեք եզրերը ժանեկազարդ են: Կենտրոնում , վերևից ՝ փակցված է ժանյակե թիթեռ, որը շրջապատված է կեռաձև նախշերով: Այդ նախշերից դուրս են գալիս տերևազարդ ցողուններ : Ներքևի եզրում նմանատիպ ծաղիկների չորս շարք է գործված: Վերևի եզրում ամրացված են մետաղյա և երկու ոսկրե օղակներ: Ասեղնագործությունը կատարված է կտրտովի տեխնիկայով, իսկ ժանյակը գործված է ասեղով: Հեղինակ՝  Թագուհի Տեր-Միքաելյան Լայնություն (սմ)՝  47 Երկարություն (սմ)՝  72 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  737 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-356/11ա