Վարագույր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փղոսկրագույն, ուղղանկյունաձև, մի կողմը ուղիղ, մյուսները ալիքավոր եզրերով: Աշխատանքը կատարված է ցանցկեն գործվածքի վրա, շղթայակար, կտրտովի, վերադիր տեխնիկաներով: Կենտրոնում պատկերված են յոթ վարդյակներ ոճավորված տերևներով, սրանից վեր պատկերված են չորս կիսաշեղանկյունաձև պատկերներ, կենտրոնում յոթ թերթանի կիսավարդյակներով: Կիսաշեղանկյունաձև զարդանախշերի ծայրից կախված են երեքական ալիքաձև զարդանախշեր: Կենտրոնական զարդանախշը մի կողմում գտնվող եզրագոտուց բաժանված է օձաձև զարդապատկերներով: Զարդագոտին բաղկացած է երեք բազմաթերթ կիսավարդյակներից: Վարպետ՝  Թորոսյան Մարուսյա Լայնություն (սմ)՝  48 Երկարություն (սմ)՝  60 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին քառորդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2389 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1057/15