Վարագույր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ գույնի, ուղղանկյունաձև, երկու կողմերը ատամնավոր եզրերով: Աշխատանքը կատարված է կտրտման, ցանցկեն և լիցք տեխնիկաներով: Նմուշի զարդարվեստը բուսական և երկրաչափական է, պատկերված են մեծ և փոքր վարդյակներ, բուսական ոճավորված, փարթամ զարդանախշեր, օղակաձևեր: Պատկերված են նաև ցանցկեն շեղանկյունաձև և դեպի վեր ուղղված մեկ ալիքաձև զարդաձևեր: Վարպետ՝  Թորոսյան Մարուսյա Լայնություն (սմ)՝  41 Երկարություն (սմ)՝  64 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին քառորդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2389 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1057/10ա