Վարագույր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վարագույրը կարված է սպիտակ բամբակյա կտորից, երեք եզրը ծալված և մեքենակարված են, իսկ ներքևի եզրը ատամնավոր է: Վերևում ասեղնագործված են երեք ծաղիկներ իրենց տերևներով: Կենտրոնի ծաղկից ներքև կեռաձև նախշերով պատկեր է: Երեք ծաղիկներից դեպի ներքև իջնում են սյունաձև պատկերներ: Ասեղնագործված է կտրտովի տեխնիկայով: Վարպետ՝  Պերճանուշ Օհանյան Լայնություն (սմ)՝  41 Երկարություն (սմ)՝  65 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևանի շրջ. գ. Խաշթառակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. երկրորդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3142/4ա Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1442/4ա