Վարագույր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վարագույրը կարված է սպիտակ, բամբակյա կտորից, ունի ուղղանկյան ձև: Երկու կողքերի և ներքևի եզրերը հելունազարդ են: Կենտրոնում ասեղնագործված են քառատերև ծաղիկների պատկերներ, իսկ շուրջը՝ քրիզանթեմներ և տերևներ:Կենտրոնում ձվաձև ժանյակ է հյուսված, որի վրա պատկերված են խաղող քաղող մերկ երեխանեի պատկերներ: Ներքևի եզրում երկու շերտ ժապավենաձև ժանյակի վրա պատկերված են ալիքաձև ցողունից դուրս եկող ծաղիկների և տերևների պատկերներ: Ասեղնագործությունը կատարված է կտրտովի տեխնիկայով, ժայնակը հյուսած է մեծ մաքոքով: Վարպետ՝  Թագուհի Տեր- Միքաելյան Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  737 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-356/1