Վարագույր փեղկի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Վարագույրի ներքևի հատվածը նախշազարդ է: Սպիտակ բամբակյա կտորի վրա, սպիտակ մետաքսաթելով, թեք հարթակարով ասեղնագործված է ծաղկեփունջ: Ծաղկի ցողունները թեք հարթակարով է արված, իսկ ծաղկաթերթիկները և տերևները՝ ուռուցիկ հարթակարով: Ծաղկեփունջի շուրջը զարդագոտի է՝ խաչաձև ծաղկաթերթիկներով, որոնք անկյունային մասում երիզված են թելքաշ տաեխնիկայով արված 3 սմ լայնությամբ խաչաձև ծաղկաթերթիկներով և հովհարաձև սյունակների հաջորդաձև շղթայով, որոնք 2 անկյուններում ավելի մեծ են և անկյան տակ ներս թեքված: Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, Դամասկոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Չափս՝  81 x 59 սմ Նվիրատու՝  Սեդա Սամուելյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17141