Վարպետը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով: Սուպերշապիկի վերևում սևով գրված է մատենաշարը, կողքին՝ խորհրդանշանը: Սպիտակ սուպերշապիկը մատենաշարից ներքև վարդագույն է: Կենտրոնում, մուգ վարդագույն շրջանի մեջ՝ Ավ.Իսահակյանի նկարը, ներքևում ուղղանկյուն շրջանակի մեջ սևով գրված է հեղինակի անունը, վարդագույնով՝ վերնագիրը: Սուպերշապիկի կողին՝ գրքի տվյալները, եզրից ներս ծալվող հատվածին՝ տեքստ: Սուպերշապիկի հետևում՝ հեղինակի լուսանկարը, ներքևում՝ կենսագրականը: Մուգ բալագույն կազմի վերևում մատենաշարը և խորհրդանշանը: Ֆորզացը՝ դատարկ: Ճակատանկարը՝ Ավ.Իսահակյանի դիմանկարը, գործ՝ Մ.Սարյանի: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Տեքստը նկարազարդումներով է: Հեղինակ՝  Լևոն Հախվերդյան Էջ՝  208 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990թ. Լայնություն (սմ)՝  13,6 Երկարություն (սմ)՝  20,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6389/1