Վզնոց ‹‹Նազիկ›› կանացի զարդի մաս

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է շղթայից և կախիկից: Շղթան կազմված է դեպի կենտրոն լայնացող ծայրերով զույգ ձողիկներից, որոնց միջև տեղադրված են աբստրակտ ոճի արծաթյա ձուլածո նախշեր, որոնց ծայրերը իրար միանում են կեռիկով ավարտվող շղթայիկով: Կախիկը արցունքաձև շրջանակ է, որի մեջ տեղադրված են աբստրակտ ոճի ձուլածո նախշեր, իսկ կենտրոնում՝ մի կետից ելնող երեք, ոլորուն ծայրերով ձողիկներ:Կախիկի ներքևի մասում ագուցված են երկու քարեր: Վարպետ՝  Հ. Հակոբյան Քաշ (գր)՝  47.1 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  արծաթ,ամետիստ, փիրուզ Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  299/1ա Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-48