Վզնոց ‹‹Նարինե›› զարդահամալիրի մաս

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է հինգ մետաղյա սալիկներից և կախիկներից: Մետաղյա սալիկները իրար են միանում շղթայի և փականի միջոցով: Կենտրոնական արծաթե սալիկը ունի միմյանց ամուր հպված փետուրների տեսք, որի վրա կան 30 փոքր փիրուզե քարեր: Երկու հարակից սալիկների վրա կան երկուական փիրուզե քարեր: Կենտրոնի սալիկից օղակներով ամրացված են արծաթյա զամբյուղիկների մեջ յոթ փիրուզե մեծ քարեր: Վարպետ՝  Ս. Թանդիլյան Քաշ (գր)՝  83.3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986թ. Նյութը՝  արծաթ,փիրուզ Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6756/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-729