Վզնոց ‹‹Ուրարտու›› զարդահամալիրի մաս

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարճ շղթայով, բաղկացած ութ երկարավուն զարդատախտակներից, որոնք իրար միանում են օղակով: Կենտրոնական մասը կիսալուսնաձև է, ներդիր ձողով ամրացված երեք մասերից կազմված: Եզրային երկու մասերը զարդարված են նշաձև զարդով, չորսական ուղիղ կարճ գոտիներով և երկարավուն փիրուզով: Կենտրոնական մասը զարդարված է եզրերում՝ չորսական ուղիղ ու կարճ գոտիներով, երկուական նշաձև զարդերով: Կենտրոնական մասի երեք կտորների վրա հակառակ կողմում փորագրված են հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերը: Վարպետ՝  Վ. Ալեքսանյան Քաշ (գր)՝  78.0 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986թ. Նյութը՝  արծաթ,փիրուզ Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6718/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-723