Վիշապագորգ «Խնձորեսկ» տիպի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի երկայնքով տեղադրված են երկու ութանկյուն վահաններ: Յուրաքանչյուրի ներսում կեռխաչով և դրա չորս կողմերում դասավորված զույգ օձերի պատկերներով հորինվածք է: Գորգադաշտի կենտրոնում և ներքևում արևանշանների պատկերներ են: Գորգն ունի երեք շրջագոտի ծաղկանախշերով և տերևանախշերով: Լայնություն (սմ)՝  142 Երկարություն (սմ)՝  234 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 10483