Վիրաբուժական հիվանդություն և օպերացիա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վիրաբուժական հիւանդութիւն եւ օպերացիա Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բժ. Ա. Բուդուղեանի. Վիրաբուժական հիւանդութիւն եւ օպերացիա. - Ս.- Պետերբուրգ, 1902, «Պուշկինեան արագատիպ» տպարան, Լեշտուկով փողոց, տ. 4: Շապիկը բաց հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է մանր սև նախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաով կնիքը, իսկ վերջին ֆորզացի դարձերեսին՝ կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ բժիշկ վիրաբույժ Տրոյանովի պատկերով: Կազմերեսները մաշված և մասնատված են, գիրքը նույնպես մասնատված է: Հեղինակ՝  Բուդուղյան Ա. Էջ՝  29 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/872