«Վոգու ծարավից հրկիզված յես....»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Բնօրինակի անվանում՝  Վոգու ծարավից հրկիզված յես.... Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հինգ անավարտ բանաստեղծություններ են, որոնցից մեկը տարբերակ է: Առաջին էջի վերին անկյունում մատիտով գրված է «39»: Էջին երեք բանաստեղծություններ են, որոնք սկսվում են աստղանիշով: Առաջին բանաստեղծությունն է. «Ձեր մտքերը այսոր թող գերեն --------------------------------------- Վարդի Աբգարի,- Չարենց...»: Երկրորդ բանաստեղծությունն է. «...վոչ ճորտն եմ ձեր, ոչ գերին,- --------------------------------------- Այլ «-----» եւ չերգած դեռ յերգերի...»: Բանաստեղծության տարբերակը դարձերեսին է, Ա.Պուշկինի բանաստեղծութ. («Հոգու ծարավից, սովից տոչոր՝»)թարգմանության տարբերակ է. (Ա.Չարենց «ԱՉԵ» էջ՝ 424): Երրորդ բանաստեղծությունն է. «Խստաբարո Դանթեն ո, ձեր սիրած « »ետը,- ------------------------------------------- Յերբ «-----»կյանքից հեռու, յերբ քնարի նա հետ է,-...»: Դարձերեսին երկու բանաստեղծություններ են: Առաջին բանաստեղծության 5 տողը ջնջած է (հեղինակի ձեռքով), այնուհետեւ՝ «Վոգու ծարավով տոչորված՝ յես... ------------------------------------------ Ուղեբաժանում հայտնեցավ ինձ...»: Երկրորդ բանաստեղծությունը 5 տող է, վերջին 2 տողերը ջնջած են հեղինակի կողմից. «Վոչ «խալխի նոքար», վոչ գերի.- ----------------------------------------- Շահինշահ-Յեղիշե Չարենց»: Ձեռագիրն ընթեռնելի է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 265 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 7767