Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գործված է բամբակյա սպիտակ թելից, ուղղանկյունաձև է: Կենտրոնում ցանցկեն դաշտի վրա գործված է շեղանկյունաձև ծաղկանախշ, որն առնված է քառակուսաձև պատկերի մեջ: Վերջինիս անկյուններում խիտ հյուսքով գործված են մեկական շեղանկյունաձև պատկերներ, որոնց երեք անկյուններում փոքրիկ քառակուսիներ են: Ավարտվում է լայն, ցանցկեն զիգզագաձև զարդագոտով: Երկարություն (սմ)՝  35 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Լայնություն (սմ)՝  31 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/38 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085