Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա սպիտակ կտորից է, կլորավուն, եզրերն ալիքաձև կտրտված և օղակարով մետաքսյա սպիտակ թելով կարված: Կենտրոնում կետագծերով արված է կլոր շրջան, որն առնված է տերևազարդ ճյուղերից կազմված, կտրտովի տեխնիկայով ասեղնագործված կորավուն նիստերով քառակուսաձև պատկերի մեջ: Սրա շուրջը կտրտովի տեխնիկայով ասեղնագործված, կլոր շրջաններից կազմված զարդագոտի է: Վերջինիս հաջորդում է կետագծերից կազմված գոտի, որտեղ ասեղնագործված են իրար հանդիպակաց տեղադրված չորս ծաղկանախշ: Սրանցից հետո արված են ութ կտրվածք, իսկ եզրերին մեկընդմեջ ասեղնագործված են կլոր անցքեր: Տրամագիծ (սմ)՝  23 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիպրոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. երկրորդ քառորդ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/53 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085